Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ասում են

Ասում են
01.04.2022 | 07:40

Արևմուտքը մեր բարեկամն է ու գործընկերը, բայց անվտանգության հարցերում նա որևէ երաշխիք չի կարող տալ։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն աշխատում է Թուրքիայի միջոցով՝ այդտեղից բխող բոլոր եզրահանգումներով։ Արևմուտքը ՀՀ–ի դեմ ոչինչ չունի։ Այլ հարց է, որ ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում Արևմուտքը չի էլ նկատի ՀՀ–ի կործանումը, քանզի խաղում է Թուրքիայի ձեռքերով։

ՀՀ–ի կործանումից ու հայերի հերթական ցեղասպանությունից հետո Արևմուտքը կցավա, օգնություն կտա, սրտաճմլիկ գրառումներ կանի սոցցանցերում, բայց իր նավերը մեր լեռները չի բարձրացնի։ Մի՞թե այս պարզ բաները կարիք կա բացատրելու։ ՈՒ այս պայմաններում աշխատել ՀՀ–ի միակ դաշնակից ՌԴ–ի դեմ ու սպասարկել թուրքական օրակարգը, նշանակում է աշխատել Հայաստանի ու Արցախի դեմ։ Առնվազն անմեղսունակ պետք է լինել այս ամենը չհասկանալու համար։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 35916

Մեկնաբանություններ